09.08.2013

Շան կծածից 73-ամյա տղամարդը մահացել է

Շան կծածից 73-ամյա տղամարդը մահացել է
Օգոստոսի 7-ին` ժամը 09:20-ին, ԼՂՀ ԱՆ ԴԲՓ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ օգոստոսի 6-ին` ժամը 21:00-ին, Ինֆեկցիոն հիվանդանոցից իրենց մոտ է տեղափոխվել Աշոտ Բագրատի Սարգսյանի (ծնված 1940թ., բն. էր Մարտունու շրջան գ. Քերթ) դիակը:
Պարզվել է, որ ս.թ. հունիսի 11-ին, Քերթ գյուղում, կերակրելու ժամանակ շունը կծել է Ա. Սարգսյանի ձեռքը, ով հուլիսի 5-ին կատաղության դեմ բուժումներ ստանալու նպատակով տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ օգոստոսի 6-ին՝ ժամը 17:50-ին, մահացել է:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий