09.08.2013

Անչափահաս քույրերին մահապատժի են ենթարկել` անձրևի տակ պարելու համար (վիդեո)

Անչափահաս քույրերին մահապատժի են ենթարկել` անձրևի տակ պարելու համար
15 և 16 տարեկան այս աղջիկները, զվարճանալով կյանքի ու բնության գեղեցկությամբ, իրենց հասակակիցների հետ սկսել են թռչկոտել ու վազվզել անձրևի տակ: Դեպքը տեղի է ունեցել Չիլաս քաղաքում` Պակիստանի հյուսիսում: Ինչ-որ մեկը այս ամենը նկարահանել է հեռախոսով և անձրևի տակ պարի համար աղջիկները կյանքով են փոխհատուցել: Տեսանյութը արագորեն տարածվել է հեռախոսից հեռախոս և մուսուլմանական առաջնորդները տվել են իրենց ծանրակշիռ կարծիքը. «Ամոթ և խայտառակություն. աղջիկները պարում են թաց հագուստներով, և մեր հավատացյալ տղամարդիկ ախորժակները գրգռելով դիտում են այդ կադրերը իրենց հեռախոսներով»: Իսկ քանի որ մահմեդական երկրներում տղամարդկանց այլասերվածությունների համար միշտ պատասխան են տալիս կանայք, ուստի այս երկու անչափահաս քույրերը` Նուր Բասրեն ու Նուր Շիզան, մեղադրվեցին սանձարձակ վարքի համար և մահապատժի ենթարկվեցին իրենց մոր հետ միասին: Նրան իրենց իսկ բնակարանում գնդակահարեցին 5 գրոհայիններ: Ներկայում ոստիկանությունը զբաղվում է այս դեպքի հետաքննությամբ: Վարկած կա, որ նրանց մահապատիժը կազմակերպել է իրենց խորթ եղբայրը` ընտանիքի պատիվը փրկելու համար:
Պակիստանի Մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ այս երկրում տարեկան ավելի քան 1000 կանայք և աղջիկներ են սպանվում ընտանիքի պատիվը գետնահարելու մեղադրանքով:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий