
Ամերիկյան Pat's Backcountry Beverages գարեջուր արտադրող ընկերությունը չոր գարեջուր է մշակել:
Ընկերության վաճառքի գծով տնօրեն Սեմ Հոբսը նոր գարեջուրն այլ չոր սննդամթերքների հավելում է անվանում: Այսուհետ զբոսաշրջիկները կարող են ցանկացած պայմաններում ինքնուրույն պատրաստել Sachets գարեջուրը:
Ընկերության աշխատակիցները պնդում են, որ իրենց արտադրանքը ոչնչով չի տարբերվում սովորական գարեջրից. այն նույն համն ու հոտն ունի, ինչը և ավանդական խմիչքը:
Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, վաճառքի տնօրենը հրաժարվել է պատասխանել գարեջրի արտադրության վերաբերյալ այլ հարցերին՝ ցանկանալով գաղտնի պահել արտադրության տեխնոլոգիան:
Առաջին հերթին նորույթի հետ կարող են ծանոթանալ կանադացի և ամերիկացի սպառողները:

Комментариев нет:
Отправить комментарий