Ուսումնասիրության ժամանակ սոցիոլոգիական հարցում է անցկացվել 18-25 տարեկան 240 երիտասարդ տղամարդկանց և կանանց շրջանում, որոնք սովորում են Բոստոնի համալսարանում: Գիտնականները կամավորներին հոդվածներով կեղծ թերթեր են տվել, որտեղ նկարագրված է եղել մեկ տարեկան երեխային, շանը, շան ձագին և տարեց մարդուն ծեծելու դեպքեր: Բոլոր տեքստերն իրարից տարբերվել են միայն անուններով և բռնության զոհերի նկարագրությամբ:
Պարզվել է, որ ուսումնասիրության մասնակիցներն ավելի շատ խղճացել են ծեծված շներին, երեխաներին և շան ձագերին, քան տարեց մարդկանց:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ արդյունքների վրա ավելի շատ ազդում է զոհի տարիքը, այլ ոչ թե նրա «տեսակը»: Մարդիկ շներին որպես մեծ ձագերի են ընկալում, որոնք անօգնական են և պաշտպանության կարիք ունեն: Ենթադրվում է, որ այս օրինաչափությունը կարտահայտվի նաև տնային այլ կենդանիների նկատմամբ:
Комментариев нет:
Отправить комментарий