16.08.2013

Գիտնականները նկարահանել են, թե ինչպես են կապիկները լողում

   Գիտնականները հերքել են այն կարծիքները, որ մարդանման կապիկները, ծառերի վրա ապրելով, մոռացել են լողալը: Նրանց հաջողվել է տեսագրել, թե ինչպես են լողում շիմպանզեներն ու օրանգուտանները: 

Կուպեր շիմպանզեն և Սուրյա օրանգուտանը չեն վախեցել ջրից և սովորել են ոչ միայն լողալ, այլև սուզվել: Շվեյցարացի և հարավաֆրիկացի գիտնականներին հաջողվել է նրանց հնարավորությունները տեսագրել: 

Նշվում է, որ երկու կապիկներն էլ սովորել են գորտի պես լողալ այն դեպքում, երբ մնացած խոտակերները շնալող են տալիս: Ընդ որում, ինչպես նշում է The New Scientist ամսագիրը, կապիկները գրեթե մարդու պես են լողում: 

Երկու կենդանիներն էլ սուզվել են ջրի տակ, ընդ որում՝ օրանգուտանը նույնիսկ բացել է աչքերը, իսկ շիմպանզեն ձեռքով փակել է դրանք:

Комментариев нет:

Отправить комментарий