28.08.2013

Ադրբեջանական կողմից կրակել են հայկական գյուղերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմից կրակել են հայկական գյուղերի ուղղությամբ  ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ, օգոստոսի 27-ի ցերեկը և գիշերվա ընթացքում հակառակորդը մի քանի անգամ խախտել է հրադադարը: Կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի և Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ:
Կրակոցները դիպուկահարի զենքից են կատարվել: Բացի այդ, Ադրբեջանի ԶՈՒ-ն գնդացիրով կրակ է բացել Բերքաբեր գյուղի ուղղությամբ, արձակվել է մեկ կրակահերթ:
Ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհվել են չորս, վիրավորվել՝ 14 հայ զինծառայողներ: Վիրավորվել է նաեւ մեկ քաղաքացիական անձ (Այգեպար գյուղի բնակիչ)

Комментариев нет:

Отправить комментарий