29.08.2013

Սննդակարգում մորու առկայությունը մեծացնում է հղիանալու հավանականությունը

Սննդակարգում մորու առկայությունը մեծացնում է հղիանալու հավանականությունը 
Լոուրենսա Բերկլիի անվան Ազգային լաբարատորիայի մասնագետները հետազոտել են թեստավորմանը մասնակցած 44 տղամարդու: Բազմաթիվ փորձաքննությունները ցույց են տվել, որ հատապտուղի մեջ առկա C վիտամինը նպաստում է տղամարդկանց պտղունականությանը: Հատապտղում առկա մագնեզիումը ուղղակիորեն մասնակցում է տեստոստերոնի արտադրությանը:

Գիտնականները պարզել են, որ մորու առկայությունը սննդում կանխում է սպերմատոզոիդների թթվայնացումը: Բացի այդ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ C վիտամին օգտագործող մասնակիցների սպերմատոզոիդների ԴՆԹ-ն 20 տոկոսով պակաս է վնասվում, հաղորդում է KM.RU-ն՝ մեջբերելով The Daily Mail-ին:

Մորու օգտագործումը օգտակար է ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց: Հակաօքսիդանտների մեծ քանակը նվազեցնում է վիժման հավանականությունը:

Комментариев нет:

Отправить комментарий