26.08.2013

«Գյուղի վրա կրակահերթ էին բացել». Չինարիի գյուղապետ

«Գյուղի վրա կրակահերթ էին բացել». Չինարիի գյուղապետ
     Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կրակել հայկական դիրքերի ուղղությամբ: Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել ՍաղոյանըՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկվա կրակոցները նաև գյուղի ուղղությամբ էին. բարեբախտաբար, տուծաժներ չկան: «Երեկ ցերեկը գյուղի վրա կրակահերթ էին բացել, պատասխանից հետո հանդարտվեցին: Գյուղացիներն ամեն օր զգուշավորության մեջ են: Հողը վարում են զգուշավորությամբ, բերքը հավաքում են զգուշավորությամբ, ուրիշ բան չի մնում անել, քան այդպես ապրել»,- ասաց գյուղապետը:
     Իրավիճակը համեմատաբար հանդարտ է Դովեղում: Գյուղապետ Սամվել Գորգինյանն ասաց` բարեբախտաբար գյուղի վրա չեն կրակում, սահմանի վրա է մեկ-մեկ կրակոց հնչում. «Դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակոցներ չկան, վերջին անգամ շատ շուտ է եղել.....տա Աստված, հանդարտ էլ մնա»,- նշեց նա:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий