27.08.2013

Հայաստանում վնասակար նյութերով հարուստ սնունդ կա, իսկ ՍԱՊԾ-ն համապատասխան տեխնիկա չունի

Հայաստանում վնասակար նյութերով հարուստ սնունդ կա, իսկ ՍԱՊԾ-ն համապատասխան տեխնիկա չունի
Ուկրաինական «Ռուշեն» ընկերության արտադրանքում, որը լայնորեն իրացվում է հայաստանյան շուկայում, կա՞ արդյոք բենզապիրեն (մարդու առողջության համար վտանգավոր նյութ): ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեռևս չունի սույն հարցի պատասխանը:
Այս առնչությամբ ծառայությանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը դիմել է նաև հուլիսի վերջին, երբ նույն օրերին Ռուսաստանի համապատասխան մարմինները հայտարարել էին, թե իրենք բենզապիրեն են հայտնաբերել, ինչի կապակցությամբ էլ արգելել էին «Ռոշենի» արտադրանքի ներմուծումը Ռուսաստան: ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից այն ժամանակ թերթի թղթակցին ասել էին, թե իրենք ուսումնասիրում են տեղեկությունը: Երեկ արդեն, երբ կրկին թերթի թղթակիցը հետաքրքրվել է ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, սենսացիոն պատասխան են ստացել՝ ծառայության լաբորատորիան չունի բենզապիրենի ցուցանիշները ստուգող սարքավորում, այն նոր է ձեռք բերվել և դեռևս գործարկման փուլում է: Հավելել են, սակայն, որ «Ռոշենի« արտադրանքում այլ ցուցանիշների վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց հետ ամեն ինչ կարգին է: Այսինքն՝ ստացվում է որ երբեք էլ հնարավոր չի եղել պարզել, թե մեր սպառած սննդամթերքում առհասարակ բենզապիրեն կա՞, թե ոչ:
«Նշենք, որ կարծիքներ կային, որ ՌԴ-ի արգելքը քաղաքական դրդապատճառներ ունի, մի շարք երկրներ էլ հայտարարել են, որ «Ռոշենի» արտադրանքում իրենք բենզապիրեն չեն գտել: Մերոնք երկու քարի արանքում են հայտնվել՝ կամ Ռուսաստանի պնդումներից տարբեր պնդումներ անել, կամ հայտարարել նույնը: Վերջինը կնշանակի հարվածել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մերձավորի բիզնեսին: Հայտնի է որ «Ռուշեն»-ի հայաստանյան ներկայացուցիչը Խաչատրյանի հորեղբոր որդուն պատկանող «Մեգաֆուդ» ընկերությունն է»,-գրել է թերթը: 
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий