21.08.2013

Ադրբեջանում արգելվում է համացանցում սեփական կարծիքն արտահայտել

Ադրբեջանում արգելվում է համացանցում սեփական կարծիքն արտահայտել
Աստարինի շրջանային դատարանը աշխատավարձի 20 տոկոս բռնագանձմամբ մեկ տարվա ազատազրկման է դատապարտել նույն շրջանի բնակիչ Միքայիլ Թալիբովին: Օրենքի փոփոխությունից հետո սա առաջին դատավճիռն է համացանցում զրպարտող նյութեր և հայտարարություններ տարածելու համար: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ազադլիք» ռադիոկայանը:
     «Համացանցում զրպարտանք և վիրավորանք տարածելու մասին» օրենքի փոփոխությունից հետո սա ադրբեջանական դատական պրակտիկայում առաջին դատավճիռն է: Թալիբովին դատապարտելու պատճառը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ադրբեջանական AccessBank-ի մասին քննադատական արտահայություններ գրելն է եղել: Թալիբովն աշխատանքից ազտվելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է` AccessBank-ը անարդար բանկ է, այն քաղաքական ճնշում է գործադրում Ադրբեջանում և առաջացնում է բնակչության դժգոհությունը: Բանկում 50 հազար մանաթ վարկ տալու համար 5 հազար մանաթ կաշառք են վերցնում: «Ազադլիք»-ը տեղեկացնում է, որ օրենքի ընդունումից առաջ պառլամենտական քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչները վստահեցրել են, որ այն միայն վերաբերելու է էլեկտրոնային լրատվամիջոցների աշխատանքը կանոնակարգելուն: Ադրբեջանական Լրատվամիջոցների իրավունքի ինստիտուտը (ԼԻԻ) քննադատել է համացանցում կարծիք արտահայտելու հնարավորությունը սահմանափակող դատավճիռը. «Այս դատավճիռը դեմ է ժողովրդավարական արժեքներին և հակասում է Սահմանադրության ազատ արտահայտման դրույթներին»,- ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Ադրբեջանական ԼԻԻ-ն Թալիբովին դատապարտող դատավճիռը որակում է համացանցի միջոցով ազատ արտահայտվելու իրավունքի դեմ ուղղված սպառնալիք և կոչ է անում կառավարությանը վերացնել օրենքի այդ դրույթը:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий