![]() Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԿԳ նախարարության շենքից իրեն ցած էր նետել ու մահացել 22-ամյա Հայկ Հայրապետյանը: Թերթը նաև գրում է, որ Հայկը նախարարության առաջատար մասնագետ էր լեզվի գծով: Նա նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մորաքրոջ թոռն էր, իսկ նրա ծնողերը ապրում էին Արզաքանում: Հայկը 4 տարի առաջ մասնակցել էր «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր խաղին» և շահել 500 հազար դրամ` պատասխանելով բազմաթիվ բարդ հարցերի: Երեկ` ինքնասպանությունից քիչ առաջ, նա երկար ու տհաճ հեռախոսազրույց էր ունեցել մի աղջկա հետ, որի ընթացքում բարձրացել էր ՀՀ կառավարության նախարարությունների մասնաշենքի 6-րդ հարկ, և առանց անջատելու, բջջային հեռախոսը դրել էր պատուհանի գոգին ու ցած նետվել: (Մանրամասները` «Հրապարակի» այսօրվա համարում): |

Комментариев нет:
Отправить комментарий