
Կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից նետված 22-ամյա Հայկ Հայրապետյանը բնապահպանության նախարարության աշխատակից է եղել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարարի մամուլիք արտուղար Հայկ Հակոբյանը:
Նա նշեց, որ վերջինս նախարարության աուդիտի բաժնի աշխատակից էր, ընդմիջումից 5 րոպե առաջ դուրս է եկել աշխատասենյակից եւ տեղի է ունեցել դեպքը: «Պարտաճանաչ աշխատակից է եղել, կոլեկտիվի կողմից սիրված, կոլեկտիվին նվիրված»,- ասաց մամուլի քարտուղարը` հավելելով, որ այսօր աշխատակիցները նրա մոտ որեւէ կասկածելի բան չեն նկատել, սովորական աշխատանքային օր էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կառավարության մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Կրթության եւ գիտության նախարարության պատշգամբից մի տղամարդ է ցած նետվել եւ տեղում մահացել:
Նախնական տեղեկություններով` նա բնապահպանության նախարարության աշխատակից էր` Հայկ Հայրապետյան, 22տարեկան: Վերջինս ցած է նետվել անձնական դրդապատճառներից ելնելով: Հարազատներն գտնվում էին դեպքի վայրում եւ զարմացած էին տեղի ունեցածից:
NEWS.am-ի թղթակցին ականատեսները պատմել են, որ նա երկար ժամանակ խոսել է հեռախոսով, ապա այն թողել է սենյակում եւ բարձրացել ԿԳՆ հարկ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են, թե հանգամանքները պարզվում են:
Комментариев нет:
Отправить комментарий