«Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի այցելությունը Ադրբեջան արմատապես կփոխի Կովկասում տիրող ռազմավարական հավասարակշռությունը»: Այդ մասին Vesti.Az-ին հայտնել է հայտնի բրիտանացի լրագրող, Կարնեգիի հիմնադրամնի Կովկասի հարցով ավագ գիտաշխատող, «Սեւ այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը:
«Թվում է, առայժմ ամենակարեւորը, ինչին հասել են ռուսները՝ «Ռոսնեֆտի» մասնակցությունն էր Աբշերոնսկի գազային ծրագրում: Թեեւ դրան նրանք դեռ չեն հասել»,-ընդգծել է նա:
Vesti.Az-ի զրուցակցի համար հատկանշական է այն փաստը, որը Պուտինը քիչ է հիշատակել Ղարաբաղյան հարցի մասին:
«Ի տարբերություն իրեն նախորդող Մեդվեդեւի, Պուտինը, թվում է, մտահոգված չէ Ղարաբաղով եւ չի պատրաստվում իր քաղաքական կապիտալը ծախսել այդ հարցի լուծման համար»,- կարծում է փորձագետը:
Թոմաս դե Վաալի խոսքով եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Ադեւբեջանի համար Պուտինի այցը իրենց ռազմական հզորության ցուցադրում էր:
«Պաշտոնական Բաքուի կողմից ընտրությունների նախօրեին Ռուսաստանի աջակցությունը ընդգծում է տարածաշրջանում Ադրբեջանի կարեւորությունը: Մոսկվայի կողմից սա ակնարկ է Հայաստանին, որպեսզի Երեւանում հասկանան՝ պետք միանալ Մաքսային միությանը: Պուտինը Վաշինգտոնին հասկացրել էր, որ ԱՄՆ-ը Կովկասում երկրորդ մակարդակի խաղացող է»,- եզրափակել է նա:

Комментариев нет:
Отправить комментарий