14.08.2013

Այգու աշխատակիցները առյուծի երախից փրկել են երեխային (վիդեո)

Այգու աշխատակիցները առյուծի երախից փրկել են երեխային
Չինաստանի Ուխան քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները փրկել են փոքրիկ աղջկա կյանքը, որի վրա էր հարձակվել երիտասարդ առյուծը: Ինչպես հետո է պարզվել` առյուծը վանդակի մեջ չի եղել, իսկ երեխան, գազանին մոտենալով, բարկացրել է նրան:
Ականատեսները պատմում են, որ մանկական աղեկտուր ճիչ լսելով` կանչել են աշխատակիցներին: 5 հաղթանդամ տղամարդ, փայտերով զինված, փորձել են հեռու վանել առյուծին, սակայն դա նրանց հաջողվել է միայն երկրորդ փորձից:
Երեխան տեղափոխվել է հիվանդանոց լուրջ վնասվածքներով, բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այժմ կենդանաբանական այգու տնօրինությունը ստիպված է պատասխան տալ` ինչպես կարող էր վտանգավոր գիշատիչը մնալ ազտաության մեջ, և ինչպես էր փոքրիկ աղջիկը մոտեցել նրան` մնալով աննկատ:
Աղբյուրը` lifenews.ru

Комментариев нет:

Отправить комментарий