28.08.2013

Գիտնականները թեյի մեջ կարիեսի դեմ բացառիկ միջոց են հայտնաբերել

Գիտնականները թեյի մեջ կարիեսի դեմ բացառիկ միջոց են հայտնաբերել
Թեյն աշխարհում ամենահայտնի ըմպելիքներից է: Այն նաեւ օգտակար մթերքների ցուցակի առաջին շարքերում է: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ թեյն ատամները պաշտպանում է քայքայումից, հաղորդում է rbc-ն: Դրական արդյունքի հասնելու համար պետք է օրական խմել 3-4 գավաթ թեյ:
Ըստ մասնագետ  Քերրի Ռաքսթոնի` հենց սեւ թեյն է նվազեցնում կարիեսի վտանգը` ստրեպտոկոկի եւ լակտոմանրէի ազդեցության շնորհիվ: Նույնիսկ շաքարը չի կարող խանգարել թեյի աշխատանքին:  Կանաչ թեյը նույնպես արդյունավետ է, այն նաեւ պայքարում է բերանի տհաճ հոտի դեմ:
Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ թեյի մեջ կան հակաօքսիդանտներ, ֆլավոնոիդներ եւ կատեխիններ: Հենց դրանք էլ ունեն հակամանրէաբանական հատկություններ: Թեյը, հատկապես` կանաչը,  նպաստում է նաեւ քաշի նվազմանը։

Комментариев нет:

Отправить комментарий