Ուկրաինայից Հայաստան հրուշակեղենի ներմուծումը անընդհատ ավելանում է: Այդ մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտնել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:
«Ինչ վերաբերում է «Roshen» ընկերությանը, ապա, իսկապես հարցն հիմա շատ արդիական է: Ձեզ հայտնի է այդ ուղղությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հարցի զարգացման մասին: Ցանկանում եմ նշել միայն, որ եւ՛ Ուկրաինան, եւ՛ Հայաստանը երկար տարիներ շարունակ վստահելի առեւտրական գործընկերներ են: Այսօր հայաստանյան շուկայում երկկողմանի ապրանքաշրջանառության մաս է կազմում «Roshen» ընկերության արտադրանքի ներմուծումը հայկական շուկա, որի ծավալները ամեն տարի ավելանում են: Ես որպես Ուկրաինայի դեսպան եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում եւ հաճելիորեն զարմացել եմ, որ ընկերության արտադրանքը գրեթե ամենուրեք առկա է»,- նշել է Իվան Կուխտան:
Հուլիսի վերջին Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն հայտարարել էր ուկրանական «Roshen» ընկերության հրուշակեղենի ներմուծումը երկիր արգելելու մասին՝ կապված արտադրանքի որակի խնդիրների հետ: Օնիշչենկոյի խոսքով, փորձաքննության են ենթարկվել «Roshen»-ի 4 գործարանների արտադրանքի նմուշներ, եւ բոլոր դեպքերում էլ եղել է որակի հայտարարված չափանիշների հետ անհամապատասխանություն:

Комментариев нет:
Отправить комментарий