12.08.2013

Սիրահարվել եմ ընկերոջս կնոջը, ինչ անեմ ասե՞մ նրանց այդ մասին, թե` լռեմ

Slaq.am շարունակում է նամակներ ստանալ իր ընթերցողներից: Մեզ այս անգամ գրել է 35-ամյա Կարենը:
«Բարև Ձեզ, գուցե տարօրինակ թվա իմ նամակը: Ես բավականին հասուն տղամարդ եմ` 35 տարեկան, սակայն պատանու նման սիրահարվել եմ ընկերոջս կնոջը: Ընկերս արդեն բավականին ժամանակ է Հայաստանում չի բնակվում, նա արտագնա աշխատանքի է մեկնում Մոսկվա ու այնտեղ ևս ունի իր ընքանիքը, իսկ Երևանում բնակվող կինն ու 12 –ամյա դուստրը ոչինչ չգիտեն նրա ընտանիքի մասին: Ես հաճախ եմ գնում նրանց տուն, կինը` Լիաննան շատ գեղեցիկ է, աշխատում է որպես լրագրող:
Բացի այն, որ գեղեցիկ է, ունի լրագրողներին հատուկ խելացիություն: Ես ամեն անգամ նրանց այցելելուց չեմ կարողանում զսպել զայրույթս: Մի քանի անգամ խոսել եմ ընկերոջս հետ, հասկացրել, որ սխալ է վարվում Լիաննայի հետ, սակայն ընկերս ինձ խնդրել է չխառնվել իրենց գործերին: Ես չէի խառնվի, եթե զգացմունքներ չունենայի կնոջ նկատմամբ: Մի անգամ Լիաննային նույնիսկ ակնարկեցի իմ զգացմունքների մասին, սակայն նա այնքան նրբանկատորեն կատակի տվեց, որ ամաչեցի ակամայից:
Երեխային ևս սիրում եմ ու պատրաստ եմ ընդունել նրան սեփական երեխայիս նման: Ես ամուսնացած չեմ ու երբեք էլ չեմ եղել: շատ քիչ է եղել, որ որևէ աղջիկ ինձ այսչափ դուր գա: Եթե ընկերս ասեր կնոջը ճշմարտությունը, վստահ եմ Լիաննայի կարծիքն իմ հանդեպ ուրիշ կլիներ, նա կդադարեր նայել ինձ որպես ամուսնու ընկեր ու գուցե նաև ամուսնանայինք, սակայն այս պարագայում, նա անդադար սպասում է ամուսնու զանգերին: Չգիտեմ ինչ անել, պատմել ճշմարտությունը Լիաննային ամեն դեպքում չեմ կարող, մնում է միայն ընկերոջս խոստովանեմ, որ վերջինս էլ քայլեր ձեռնարկի ու ազատի իմ ճանապարհը իր բացակա ներկայությունից»:

Նյութի աղբյուր` http://www.slaq.am/arm/news/147341/

Комментариев нет:

Отправить комментарий