09.08.2013

Սահմռկեցուցիչ հանցագործություն մանկական ճամբարում

Սահմռկեցուցիչ հանցագործություն մանկական ճամբարում
ՌԴ Անապա ծովափնյա քաղաքի «Պրոմեթեյ» մանկական առողջարարական ճամբարում դաժան հանցագործություն է տեղի ունեցել: Մինչև 12 տարեկան 12 երեխաներ բռնաբարել են 9 տարեկան մի աղջկա և իրենց արկածները նկարահանել: Ամեն ինչ տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ «քնելու ժամ» հայտարարությունից հետո աղջիկը մտել է իր սենյակ, որտեղ արդեն նրան էին սպասում «զինված» երեխաները: Վերջիններս աղջնակին բռնաբարել են այն ամենով, ինչ ձեռքի տակ է ընկել` մատիտներով, գրիչներով, սանրերով: Ոմանք ամուր բռնել են, ոմանք դաժան ստորացումների ենթարկել, ոմանք էլ` այդ ամենը նկարահանել իրենց հեռախոսներով:
Աղջկա ծնողները, այս մասին իմանալով, արդեն ոստիկանությունում դիմում են տվել: Ընդ որում, ճամբարի ղեկավարությունը նրանց երկար փորձել է համոզել` ոստիկաններին չխառնել այս գործին ու ներել հանցագործներին` չէ՞ որ նրանք երեխաներ են:
Այսօր արդեն դեպքի վայրում աշխատում են քննիչները, երեխան ծանր շոկի մեջ գտնվում է հիվանդանոցում:
Աղբյուրը` ntv.ru

Комментариев нет:

Отправить комментарий