Օգոստոսի 28-ին, ժամը 12:30-ի սահմաններում մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկում կատարվել է գողություն: Քաղաքացուհին ահազանգել է ոստիկանություն եւ տեղեկացրել, որ Երջանիկ Խաչատրյանը հափշտակել է իր գումարը՝ 422 հազար դրամ եւ 6 դոլար եւ երրորդ հարկի պատուհանից դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում կես ժամվա ընթացքում Ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել կասկածյալը: Նրա մոտից հայտնաբերվել է գողացված գումարը:
Հարցաքննության ընթացքում տուժողը եւ կասկածյալը իրար հակասող ցուցմունքներ են տվել: Մասնավորապես, քաղաքացուհին պատմել է, որ Երջանիկը, որի հետ ինտերնետով է ծանոթացել, իրենց տուն է եկել եւ սպառնացել, որ եթե իրեն չտա տանը եղած փողն ու ոսկին, կվնասի իր ընտանիքին եւ իրեն: «Հետո սկսեց՝ եթե չտաս, էս կանեմ, էն կանեմ, ասեցի, դե արա, ուզեց անի, չթողեցի»,- ոստիկաններին պատմել է տուժողը:
Մինչդեռ Երջանիկի վարկածը բոլորովին այլ է: Նրա խոսքով՝ աղջկա տուն է գնացել՝ ծանոթանալու, բայց աղջկան չի հավանել: «Առաջարկում էր, որ իրան սիրեի, բան անեի, էն էլ ինքը իմ ճաշակով չէր»,- ասել է Երջանիկը՝ ավելացնելով, որ երբ ինքը չի համաձայնել, աղջիկը դանակ է վերցրել ու սպառնացել իրեն: Երջանիկի խոսքով՝ ինքը փող է առաջարկել աղջկան՝ նրանից ազատվելու համար (ըստ նրա, այն գումարը, որը հայտնաբերվել էր իր մոտ), բայց աղջիկը չի համաձայնել, բանալին չի տվել, ինքն էլ պատուհանից է փախուստի դիմել:
Հարուցվել է քրեական գործ ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հետաքննությունը շարունակվում է:

Комментариев нет:
Отправить комментарий