
Բրազիլիայից պլաստիկ վիրաբույժ Դեւիդ Մեթլոքն օգտագործել է իր ամբողջ տաղանդն ու մասնագիտական ունակությունները, որպեսզի ապագա կնոջն իր երազանքի կինը դարձնի: Իրենց ծանոթության ժամանակ (2007 թվականին) 38-ամյա Վերոնիկան 10 կգ ավելի է կշռել, քան այսօր: Կինը եկել է Դեւիդի կլինիկա՝ դստեր ծննդից հետո հեշտոցի երիտասարդացման վիրահատության ենթարկվելու: Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Daily Mail պարբերականը:
Ի պատասխան, բժիշկն առաջարկել է Wonder Woman Makeover ծրագրի շրջանակում մարմնի տարբեր մասերի եւս մի քանի վիրահատություն կատարել:
Վերոնիկայի խոսքով, սկզբում շատ էր ամաչում բժշկից, ում վստահել էր մարմնի ամենից ինտիմ մասերի հետ աշխատանքը, նույնիսկ վախենում էր նրա աչքերի մեջ նայել: Հետագայում, սակայն, պարզվել է, որ ամաչելու կարիք չկար. Մեթլոքը նրան սիրահարվել է առաջին հայացքից:
Բժիշկը Վերոնիկային առաջին ժամադրության հրավիրել է բոլոր վիրահատությունների հաջող ավարտից հետո միայն: Հետո Դեւիդը կնոջը հրավիրել է մարզասրահ եւ առաջարկել մարզվել նիհարելու իր մշակած մեթոդով: Մոխրոտին արքայադստեր վերածելու գործընթացն ավարտվել է ամուսնության առաջարկությամբ:
Հետաքրքիր է, որ Վերոնիկայի 11-ամյա դուստրը՝ Իզաբելլան, չի պատրաստվում ապագայում պլաստիկ վիրահատության ենթարկվել: Աղջիկն ասում է, որ ցանկանում է մնալ այնպիսին, ինչպիսին ծնվել է:
Комментариев нет:
Отправить комментарий