10.08.2013

Հեռուստացույցի մոտ երկար ժամանակ անցկացրած երեխաները թերի են զարգանում. Ուսումնասիրություն

Հեռուստացույցի մոտ երկար ժամանակ անցկացրած երեխաները թերի են զարգանում. Ուսումնասիրություն
Եթե փոքր երեխան հեռուստացույցի մոտ երկար ժամանակ է անցկացնում, ապա նրա բառապաշարը ապագայում խիստ սակավ կարող է լինել, կնվազի նաև ուշադրությունը, որն անհրաժեշտ է դպրոցում դասերի ժամանակ: Իսկ այդ ամենը կարող է վնասել մաթեմատիկական հմտությունների զարգացմանը, փոխանցում է CBC News-ը: Բժիշկները խորհուրդ են տալիս 2 տարեկանից փոքր երեխաներին հեռուստացույց դիտել օրական երկու անգամ:

Ըստ աղբյուրի` փոքր հասակում երեխաների ուղեղը կենտրոնացած է միայն խաղիի վրա, իսկ խաղը աշխարհն ընկալելու միջոց է ու շփում մարդկանց հետ, հետևաբար հեռոււստացույցը չի կարող փոխարինել դրան: Այս եզրահանգման է եկել Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Լինդա Պագանին:

Վերջինն ուսումնասիրությունն անցկացրել է 991 աղջկա և 1006 տղաների շրջանում, որոնք ապրել են Քվեբեկում: Երեխաների ծնողները պրոֆեսորին ասել են, թե երեխաներն ինչքան ժամանակ են անցկացնում հեռուստացույցի մոտ, ինչն էլ թույլ է տվել եզրկացություններ անել:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий