1. Ինչպես գրում է բրիտանական Daily Mail պարբերականը, ՊուերտոՎալյարտում շուրջ մեկ դար առաջ թաքնված լողափը մեքսիկական կառավարության համար հրապարակ է եղել, որտեղ նրա անդամները սովորել են կրակել:

2. Պլայա դե Գուլպիյուրին գտնվում է Իսպանիայի Լյանեսա քաղաքից հյուսիս: Այն համարվում է աշխարհի ամենաարտասովոր լողափերից մեկը: Բոլոր կողմերից այն շրջապատված է բլուրներով, ժայռերով և նեղ քարանձավներով, որոնց արանքից ներթափանցում է օվկիանոսի ջուրը:

3. Ձյունաճերմակ գունավորմամբ ռելիեֆային ժայռերը սիցիլիական Scala dei Turchi (Թուրքերի սանդուղք) անվամբ լողափին կասկադներով իջնում են երկու կողմից:

4. Հրաբխային ծագում ունեցող Կանաչ լողափը, որը Հավայան կղզու ամենահարավային կետում է գտնվում, իր անվանումը հենց այնպես չի ստացել: Լողափին ավազը ձիթենու հագեցած գույն ունի: Դա կապված է կիսաթանկարժեք քրիզոլիտ քարի բյուրեղների հետ, որոնք առկա են ավազի մեջ:

5. Հանրահայտ վարդագույն լողափերը տարեցտարի զարմացնում են Բերմուդներ ժամանող զբոսաշրջիկներին: Այստեղ ջրերն էլ արտասովոր փիրուզագույն կամ երկնագույն են:

Комментариев нет:
Отправить комментарий