Երեխաների շնչահեղձության դեպքեր ավելի շատ են գրանցվել սառնաշաքարից: Նրանց մոտ 15 տոկոսը տուժել է հրուշակեղենի այդ տեսակից: Մյուս կոնֆետներին բաժին է ընկնում դեպքերի 12.8 տոկոսը:
Կոշտ մսից և նրբերշիկից տուժել է երեխաների 12.2 տոկոսը, իսկ ոսկորը բժշկական օգնության դիմելու պատճառ է դարձել երեխաների 12 տոկոսի դեպքում:
Մրգերին ու բանջարեղենին բաժին է ընկնում 9.7 տոկոսը, իսկ կաթնամթերքին՝ 6.7 տոկոսը:
Ընկուզեղենից ու արևածաղկի սերմերի պատճառով բուժօգնության է դիմել երեխաների 6.5 տոկոսը, իսկ չիպսերից ու «պոպկոռնից» տուժել է 4.6 տոկոսը: Դեպքերի 3.1 տոկոսը բաժին է ընկնում հացին, թխվածքաբլիթներին, 2.6 տոկոսը՝ հոթ դոգին, 0.8 տոկոսը՝ կարտոֆիլի ֆրիին:
Մասնագետները հիշեցնում են ծնողներին, որ սնվելիս երեխան պետք է լինի մեծի հսկողության ներքո:
Комментариев нет:
Отправить комментарий