23.08.2013

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարը. Կրակել են գյուղական այգիների ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարը. Կրակել են գյուղական այգիների ուղղությամբ
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը, այդ թվում կրակում են գյուղերի եւ գյուղատնտեսական ցանքատարածքների ուղղությամբ:
Այսպես, օգոստոսի 22-ի ցերեկը ադրբեջանական կողմից Մովսես գյուղի այգիների ուղղությամբ ինքնաձիգային կրակահերթ է արձակվել:  Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Ադրբեջանական զինված ուժերը նման գործողություններով փորձում են խանգարել Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների գյուղատնտեսական աշխատանքներին:
Գիշերը ադրբեջանական կողմից  մի քանի կրակոցներ են արձակվել Մովսես գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ:
Հիշեցնենք, 2012թ. հունիսի 1-ին համանման հանգամանքներում վիրավորվել էր Ներքին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ, 1960թ. ծնված Վաչե Մելքումյանը: Առավոտյան ժամը հինգի սահմաններում նա ուղեւորվել էր խաղողի այգի: Արեւածագից քիչ անց կրակոց էր որոտացել. դիպուկահարը կրակել էր գյուղացու ոտքին: Տղամարդուն հաջողվել էր սողալով կրակի գծից մի քանի մետր հեռանալ:  Այնտեղ նա կարողացել էր զանգահարել աներձագին եւ օգնության կանչել, հետո շարունակել էր սողալը: Ադրբեջանցի դիպուկահարը եւս մի քանի կրակոց էր արձակել վիրավորներին օգնության շտապողների ուղղությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий