![]()
23-ամյա Իմաարլ Դյուփրեն տառապում է հազվադեպ հանդիպող «Քլեյնե-Լևինա» հիվանդությամբ: Ինչպես գրում է անգլիական «Դեյլի Մեյլ» պարբերականը՝ սա շատ հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդություն է, որը կարող է ստիպել մարդուն քնել շաբաթներ և նույնիսկ ամիսներ շարունակ: Նշվում է, որ աշխարհում այսօր նման հիվանդությամբ տառապող 1000 մարդ կա:
Անցած տարի աղջիկը հենց այս հիվանդության արդյունքում քնել է 59 օր:
Բժիշկներից շատերը Դյուփեի դեպքը անվանում են «Քնած գեղեցկուհի»:
Նշվում է, որ նման մարդկանց վրա պետք է ուժեղ վերահսկողություն սահմանել: Նրանց պետք է օրվա մեջ մի քանի անգամ արթնացնել՝ սնվելու համար: Այդ ընթացքում հիվանդը չի գիտակցում, թե ի՞նչ է կատարվում իր հետ, որտե՞ղ է նա:Աղջկա մոտ հիվանդությունը նկատվել է 18 տարեկանում, երբ նա խնջույքի ժամանակ հանկարծ քնել է: Բոլորին թվացել է, թե աղջիկը ուշաթափվել է, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Իմաարլը տառապում է «Քլեյնե-Լևինա» հիվանդությամբ: Այդ ժամանակ աղջիկը քնել է 10 օր: |

Աղբյուրը` dailymail.co.uk

Комментариев нет:
Отправить комментарий