16.08.2013

Մեծ Բրիտանիայում նիհարեցնող հաց է վաճառվում

   Մեծ Բրիտանիայի խանութներում հայտնվել է High Protein Bread հացը, որը կարելի է ուտել նույնիսկ դիետա պահելիս: Հացի արտադրման և մշակման համար Dr Zak's ընկերությունից պահանջվել է երեք տարի: Այս հացը պարունակում է 7 անգամ շատ սպիտակուց և ավելի քիչ ածխաջուր, քան սովորական հացերը:

Ինչպես հաղորդում է kedem-ը, այս հացի յուրաքանչյուր կտոր պարունակում է շուրջ 15 գրամ ցորենի և ոլոռի սպիտակուց, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուներ, ինչը թույլ է տալիս երկար ժամանակ քաղց չզգալ և օրգանիզմին ապահովում է անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցով:

Նոր հացն արդեն գնահատել են ֆիթնես-ակումբների հաճախորդները, որոնք ստիպված էին հրաժարվել սովորական հացից: Սպիտակուցային հացի արժեքը կազմում է 5 ֆունտ սթեռլինգ:

http://www.1in.am

Комментариев нет:

Отправить комментарий