“Միսս Եվրասիա - 2013 “-ը՝ 24-ամյա Նատալյա Տեմնիկովան վեճի է բռնվել ոստիկանական մեքենայում: Գեղեցկուհուն զրկել են վարորդական իրավունքներից հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով: Այդ մասին հաղորդում է LifeNews-ը:
“Toyota Allion մեքենայի հարբած կին վարորդին կանգնեցրել են ճանապարհին տարօրինակ վարքի պատճառով: Նրան առաջարկել են անցնել հերթապահ մեքենան, որից հետո սկսվել է ամենահետաքրքիրը: Աղջիկն իսկական կրկես է սարքել. նա բղավում էր, ծեծկռտուքի մեջ էր իրեն նետում, մեղադրանքներ էր հնչեցնում: Հետաքրքիր է, որ այդ ամենը վաղ առավոտյան է տեղի ունեցել: Ըստ երեւույթին նա վերադառնում էր գիշերային ակումբից կամ խնջույքից”,- հայտնել են Life News-ին Սախա Հանրապետության գծով ՆԳ նախարարության մամլո ծառայությունից:
Չնայած ալկոհալային հարբածության հատկանիշներին բնորոշ հոտի առկայությանը Նատալյա Տեմնիկովան վկաների ներկայությամբ հրաժարվել է ալկոթեստին մասնակցել: Վկաները հաստատել են, որ գեղեցկուհին հարբած է եղել եւ դիմադրություն է ցուցաբերել:
“Միսս Եվրսաիայի” տարօրինակ վարքը նկարահանվել է տեսահոլովակի տեսքով, եւ իրեղեն ապացույց է դարձել դատարանում, ուր Նատալյային զրկել են վարորդական իրավունքներից 1,5 տարով:
Комментариев нет:
Отправить комментарий