Ընկերության զեկույցի համաձայն՝ համակարգը թույլ կտա պահպանել կրեդիտ քարտի տվյալները, որպեսզի հետագայում դրանով գործողություններ կատարվեն PayPal-ի կամ վճարման բջջային այլ հավելվածների հետ:
Հավելվածի հիմնական նպատակն է ավելի հեշտացնել տարբեր ծառայությունների վճարումները: Համացանցում ինչ-որ բան վճարելու փոխարեն կպահանջվի սեղմել միայն Facebook կոճակը, այլ ոչ թե ներմուծել քարտի տվյալները:
Facebook-ը մտադիր չէ ինքնուրույն կատարել վճարման գոծողություններ, այլ կօգտագործի բացառապես կողմնակի ռեսուրսներ, ինչպես, օրինակ, PayPal-ն է: Հավելվածը կպահպանի քարտի տվյալները, որոնք մարդիկ օգտագործում են խաղեր կամ Facebook-ի նվերներ գնելու համար:
Ընկերությունը վստահ է, որ դա կօգնի նաև գովազդատուներին: Տվյալների նման պահպանման սխեման հաջողությամբ արդեն օգտագործում են Amazon-ը և Apple-ը:
Комментариев нет:
Отправить комментарий