20.08.2013

Վթարի հետեւանքով թեւը պոկված աղջկան Վերակենդանացման բաժանմունքից այսօր կտեղափոխեն մեկ այլ բաժանմունք

Վթարի հետեւանքով թեւը պոկված աղջկան Վերակենդանացման բաժանմունքից այսօր կտեղափոխեն մեկ այլ բաժանմունք
Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին` Սարիգյուղի մոտ, օգոստոսի 7-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով թեւը պոկված 22-ամյա Արմինե Ա.-ին այսօր՝ օգոստոսի 20-ին Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն մեկ այլ բաժանմունք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը:
Նա նշեց, որ աղջկա առողջական վիճակը լավ է, ապաքինվում է: Կախված նրա առողջական վիճակից`կորոշեն, թե երբ սկսեն վերջույթի կորեկցիան կամ երկարեցումը:
Ինչ վերաբերում է Արտավազդ Սահակյանի մյուս հիվանդին` վթարի հետեւանքով ոտքը կտրված 17-ամյա Լիլիթ Աբրահամյանին, ապա, բժշկի խոսքով, նրա վիճակը եւս լավ է, նրան առայժմ չեն քայլեցրել: Երկու աղջիկներն էլ դեռ ամենաքիչը մեկ ամիս կմնան հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Արմինեն վթարի էր ենթարկվել Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին` Սարիգյուղի մոտ, օգոստոսի 7-ին, երեկոյան ժամը 22.00-ին: Պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը նշել էր, որ  աղջկա անրակը, ուսագոտին ջնջխված էր, իսկ արմունկից ձեռքը լրիվ պոկված է: Բժշկի փոխանցմամբ` նրան հիվանդանոց են տեղափոխել 02.00-ի սահմաններում, անմիջապես սկսել են վիրահատությունը, որը տեւել է 6 ժամ`մինչեւ առավոտյան 08.00-ն:
Իսկ Լիլիթ Աբրահամյանը վթարի էր ենթարկվել Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում, երբ «Նիսսան» մակնիշի 17 ԼՕ 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը: Նրան  վերջին երկու վիրահատությունը արել էր Արտավազդ Սահակյանը, դա տեւել էր 9 ժամ:

Комментариев нет:

Отправить комментарий