20.08.2013

Սյունիքում 34-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել կնոջը եւ այրել աներոջ տունը

Սյունիքում 34-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել կնոջը եւ այրել աներոջ տունը
Սյունիքում անձնական խնդիրների շուրջ 34-ամյա Արմեն Ասլանյանը դաժան ծեծի է ենթարկել կնոջը, իսկ օրեր անց այրել աներոջ տունը պատճառելով 5 միլիոն 874 հազար 475 դրամի վնաս: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ: 
34-ամյա Արմեն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մարտի 30-ին, ժամը 22-ի սահմաններում, անձնական բնույթի հարցի շուրջ վիճաբանել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Լիլիթ Բաղդասարյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ,նա ապրիլի 14-ին,  ժամը 22-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում ,ընտանեկան անախորժությունների պատճառով քաղաքացի Լեռնիկ Բաղդասարյանին եւ նրա ընտանիքի անդամներին գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախօրոք այդ նպատակով ձեռ բերած մոտ 6 լիտր բենզինը լցրել է Լ.Բաղդասարյանի `Բաղաբուրջ բանավանի թիվ 31 հասցեում գտնվող առանձնատան սենյակներում և վառել`պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս : Բաղդասարյաններին պատճառվել է  առանձնապես խոշոր չափերի` 5 մլն 874 հազար 475 դրամի գույքային վնաս»: Քննելով գործը դատարանը վճռել է Արմեն  Ասլանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով որպես պատիժ նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50 հազար ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում 2  տարի 6 ամիս ժամկետով:

Комментариев нет:

Отправить комментарий