20.08.2013

«Ժողովուրդ». Գաղտնի են պահում

«Ժողովուրդ». Գաղտնի են պահում
ՀՀ իշխանությունները շարունակում են գաղտնի պահել, թե ինչ միջոցներով են սուբսիդավորելու գազի սակագնի բարձրացման հետեւանքով առաջացած տարբերությունը, ինչի մասին դեռ մայիսին խոստացել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Ու սա այն դեպքում, երբ ՀՀ էներգետիկայի նախարարը խոստացել էր, որ հունիս-հուլիս ամիսներին կավարտվեն ռուսական կողմի հետ բանակցությունները, եւ իրենք հստակ պատասխան կտան: «Ժողովուրդ»-ի հերթական հարցմանն ի պատասխան` էներգետիկայի նախարարությունից հերթական անգամ նույն պատասխանը տվեցին. «...Սուբսիդավրման համար անհրաժեշտ միջոցների շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են...»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները` թերթի այսօրվա համարում):

Комментариев нет:

Отправить комментарий