![]()
Կանադացի ատամնաբույժ Մայքլ Զակը, ով 2011թ-ին աճուրդում 32.000 դոլարով ձեռք է բերել Ջոն Լենոնի սեղանատամը, ամերիկացի գիտնականների հետ համատեղ ծրագրում է կլոնավորել աշխարհահռչակ «Բիթլզ»-ի երգչին: Հայտնիների ատամների տպավորիչ հավաքածու ունեցող Զակը հայտնել է, որ 1980թ-ին Լենոնից հեռացված ատամը արդեն փոխանցել է ԱՄՆ-ի գիտնականներին: Վերջիններս արդեն աշխատում են այն ուղղությամբ, որ դրանից ստանան երգչի գենետիկ կոդը:
-Եթե գիտնականներն ի զորու են կլոնավորել գառների և դինոզավրերի, ապա Ջոն Լենոնը կլինի հաջորդը,- հայտարարել է Մայքլ Զակը: Նա վստահ է, որ այս գաղափարի համար հատկացված ֆինանսական ծախսերը ամենախելամիտ ներդրումն են իր կյանքում:
2011թ-ից Ջոն Լենոնի հիվանդ ատամն իր հերթին դարձավ հայտնի. Զակը այն իր հետ ման էր տալիս ամբողջ աշխարհով մեկ և գումար հավաքում քաղցկեղի բուժման հիմնադրամի համար:
|

Աղբյուրը` lifenews.ru

Комментариев нет:
Отправить комментарий