![]()
Նոր ջրաչափ տեղադրելուց կամ հինը նորով փոխելուց հետո լինում են դեպքեր, որ Երևան Ջուր ընկերության աշխատակիցները հրաժարվում են այն կնքել: Պարզվում է` խանութներում վաճառվող ջրաչափերից ոչ բոլորն են համապատասխանում պահանջվող չափանիշներին:ՄԱՄՈՒԼ.am-ին 1-85 ծառայությունից տեղեկացրին, որ, իսկապես, վաճառքում հայտնաբերվել են «կեղծ» ջրաչափեր, որոնք Երևան Ջուր ընկերության աշխատակիցները հրաժարվում են կնքել: Ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար ծառայության մասնագետները խորհուրդ են տալիս խանութում վաճառվող ջրաչափը գնելիս ուշադրություն դարձնել ջրաչափի կապարակնիքին: Կնիքի մակնշված համարը պետք է համապատասխանի վաճառվող ջրաչափի անձնագրի և լիցենզիայի համարին: «Այդպիսի ջրաչափերն են համարվում օրինական և Երևան ջուր ընկերության աշխատակիցները միայն դրանք են կնքում: Հակառակ դեպքում հարկավոր է ջրաչափը համապատասխան լաբորատոր ստուգման ենթարկել, կամ` գնել նորը»,- տեղեկացնում են ծառայությունից:
|

Комментариев нет:
Отправить комментарий