22.08.2013

Բանկի աշխատողը մահացել է 72 ժամ անդադար աշխատելուց հետո

Բանկի աշխատողը մահացել է 72 ժամ անդադար աշխատելուց հետո
Լոնդոնում բանկի երիտասարդ ստաժորը մահացել է հենց աշխատավայրում` 72 ժամ անդադար աշխատելուց հետո: Ոստիկանությունից արդեն հայտնել են, որ 21-ամյա երիտասարդի մահվան պատճառ հավանաբար եղել է հանկարծահաս կաթվածը, քանի որ նա երկար ժամանակ անդադար աշխատել է` ներառյալ գիշերային ժամերը: Աշխատանքը, որի համար նա պետք է վարձատրվեր 2500 ֆունթ սթերլինգով, համարյա թե մոտ էր ավարտին:
Զարգացած երկրներում հաճախակի են դեպքերը, երբ գործատուի առջև լավ տպավորություն թողնելու համար փորձաշրջան անցնողները աշխատում են մինչև ուշ գիշեր:
Աղբյուրը` kp.ru

Комментариев нет:

Отправить комментарий