![]()
Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը նվազել է: ՀՀ Կենտրոնական Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունիցՄԱՄՈՒԼ.am-ին տեղեկացնում են, որ այս ընթացքում հայկական դրամն արժևորվել է 0,89 տոկոսով. օգոստոսի 20-ին մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 406 դրամ 35 լումա հուլիսի 22-ի` 409 դրամ 98 լումայի փոխարեն: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ դա հիմնականում պայմանավորված է ամռան ամիսներին շինաշխատանքների ակտիվացման, գյուղմթերքների արտահանման ծավալների մեծացման և այլ գործոններով: «Դրամի արժևորումը սկսվել է մայիսի սկզբից: Ամռան ամիսները գործարար աշխուժության ժամանակաշրջան է համարվում, և եթե համաշխարհային տնտեսական իրավիճակը մնա նույնը, ապա առաջիկա ամիսներին դրամը կշարունակի արժևորվել»,- ասում է Թ.Մանասերյանը:
|

Комментариев нет:
Отправить комментарий