30.08.2013

Տավուշի մարզում երկու երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

  Օգոստոսի 29-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքեր, հեմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Արթուր Վ.-ն:

Մեկնած օպերտիվ խմբին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում վայր ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ազատամուտ գյուղի սկզբնամասում, վիճաբանության ժամանակ, 1993 թ. ծնված Դերենիկ Ղ.-ն դանակով դիտավորությամբ հարվածել է Արթուր Վ.-ի կրծքավանդակի ձախ կեսին և պատճառել վնասվածքներ:

Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Արթուր Վ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ Դերենիկ Ղ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий