30.08.2013

YouTube-ը ներկայացրել է նոր տարբերանշան

  YouTube վիդեոհոսթինգը ներկայացրել է նոր տարբերանշան: Պատկերը հայտնվել է Facebook-ում և Twitter-ում YouTube-ի պաշտոնական էջերում:

Առաջին անգամ նոր տարբերանշանը հայտնվել է անցած շաբաթ՝ iOS և Android օպերացիոն համակարգերի համար YouTube-ի բջջային հավելվածներում, ինչպես նաև որոշ դիտարկիչների վեբկայքերի նշաններում: YouTube-ի կայքում դեռևս ցուցադրվում է հին տարբերանշանը: Նոր տարբերանշանին վերջնական անցման ժամկետը հայտնի չէ:

2006-ին YouTube-ի գործարկման պահից ծառայության տարբերանշանը միայն մեկ անգամ է փոփոխությունների ենթարկվել, այն էլ՝ աննշան: Նոր տարբերանշանի կենտրոնում պատկերված է Play նշանը:

Комментариев нет:

Отправить комментарий