Հայաստանի՝ գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովում հերքել են Ադրբեջանի՝ գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետական հանձանաժողովի քարտուղար Շահին Սաիլովի պնդումները:
Այսպես, АПА-ին տված հարցազրույցում Ադրբեջանի պետական հանձնաժողովի քարտուղարը, անդրադառնալով գերեզմանների վերաբերյալ հարցին, պնդում է, որ «հանձաժողովը տեղեկությունների չի ստացել այն մասին, որ հայերը անցկացնում են որոնումներ եւ գրանցում են Հայաստանում կամ իր կողմից գրավված ադրբեջանական տարածքներում առկա անհայտ գերեզմանները»:
NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այդ պնդումները՝ գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով հանձանաժողովին կից աշխատակազմի ղեկավար Արմեն Կապրիելյանը հիշեցրել է, որ ինչպես բազմիցս նշվել է, հայկական կողմը ադրբեջանցիների գերեզմանների հայտնաբերման համար լայնածավալ որոնողական աշխատանքներ է անցկացրել Հայաստանի շրջաններում, եւ, համագործակցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, նաեւ Արցախի տարածքում: «Կատարված աշխատանքների արդյունքները զեկուցել են Հանձնաժողովի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով էլ այդ աշխատանքները սկսելու մասին որոշում էր կայացրել: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք եւ առաջարկում ենք ներկայացնել իրենց հայրենակիցների գերեզմանների վերաբերյալ մեզ մոտ առկա բոլոր տվյալները, սակայն այդ հարցի վերաբերյալ իրենց կողմից հետաքրքրվածություն չի նկատվել: Բացի այդ, 2008թ.- ամռանը մենք ստույգ տեղեկություն ստացանք այն մասին, թե Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում որտեղ են «Արաբո» եւ «Արծիվ» ջոկատների հայ զինվորների գերեզմանները: Մենք բազմիցս ադրբեջանական իշխանություններին եւ՛ ուղղակիորեն, եւ՛ միջազգային միջնորդների օգնությամբ հարցում ենք ուղարկել՝ մեր զինվորների մասունքները հայրենիք վերադարձնելու գործում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, սակայն առա այսօր ադրբեջանցիները անտեսում են այդ հարցումները»,- նշել է Արմեն Կապրիելյանը:
«Ինչ վերաբերում է «գրավված ադրբեջանական տարածքներ» ձեւակերպմանը, ապա տվյալ ձեւակերպումը աղավաղում է ղարաբաղյան հիմնախնդրի էությունը, քանի որ կոնֆլիկտի պատճառ ու արդյունք են հանդիսանում Ադրբեջանի կողմից ազատագրվել ցաակացող ժողովրդի ճնշման համար ռազմական ուժի գործադրումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիան»,- ընդգծել է Աշխատակազմի ղեկավարը:
Հիշեցնենք, որ առ այսօր Հայաստանից ու Լեռնայաին Ղարաբաղից մոտ 1000 մարդ համարվում է անհետ կորած:

Комментариев нет:
Отправить комментарий