
Որքան մոտենում է Վիլնյուսում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ժամկետը՝ նոյեմբերը, այնքան ավելի ակտիվանում են ռուսական իշխանությունների փորձերը՝ Հայաստանին եվրաինտեգրումից ետ պահելու ուղղությամբ։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Հայաստանի վրա ճնշման հիմնական զենքն, անշուշտ, Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներն են։ Սակայն մինչ այդ ռուսական կողմը փորձելու է Հայաստանին ճնշել ներսից։
Մեր տեղեկություններով, օգոստոսի 30-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանի մոտ են հրավիրվել Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող բոլոր ձեռնարկությունների ղեկավարները, որոնց հատուկ հանձնարարություն է տրվելու խոչընդոտել Հայաստանի եվրոպական ընտրությանը։ Իսկ «Եվրասիական ինտեգրացիա» ժողովրդական նախաձեռնությունը պետք է ոտքի անի հայ հասարակությանը՝ ցույց տալու համար, որ հայ հանրության ճնշող մեծամասնությունը կողմ է եվրասիական ինտեգրմանը...»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
Комментариев нет:
Отправить комментарий