
Հայաստանի հյուսիսային Շիրակի մարզում ստեղծվում են ֆերմերական կլաստերներ՝ բանջարեղենն արտահանելու: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հաղորդել է «Սպայկա» ԲԲԸ նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը, Հայաստանից թարմ միրգ եւ բանջարեղեն արտահանող ընկերությունը այս տարի սկսել է բանջարեղեն գնել տեղացի խոշոր ֆերմերներից: «Մեզ անհրաժեշտ ծավալներն ապահովելու համար խոշոր տնտեսությունները սկսել են տարերայնորեն կլաստերներ ձեւավորել՝ ավելի մանրերի հետ համագործակցելով»,-ասել է Բաղդասարյանը:
2013-ի վերջին ընկերությունը պատրաստվում է ֆերմերներից գնել գազար, կարտոֆիլ, կաղամբ եւ բազուկ՝ յուրաքանչյուրից 5-ական տոննա:
«Ցանկանում ենք բանջարեղենի շուկա մտնել ավելի շուտ, քան սովորաբար եւ ֆերմերներին հայտարարել մեր պահանջարկի մասին: Նրանք կարող են մեզ վաղ բանջարեղեն եւ կանաչեղեն առաջարկել ըստ իրենց հայեցողության՝ կամ ջերմոցներում աճեցրած, կամ հողի վաղ ցանքսի միջոցով»,-ընդգծել է Բաղդասարյանը:
Արդյունքում, հավելել է նա, ընկերությանը կհաջողվի լուծել սեզոնայնության խնդիրը: «Մի կողմից մենք ձմռանը կընդլայնենք արտահանումը, մյուս կողմից՝ ամռանը մի քանի շաբաթ շուտ կսկսենք արտահանել «երիտասարդ» կարտոֆիլ եւ կանաչեղեն»,- մեկնաբանել է Բաղդասարյանը:
Комментариев нет:
Отправить комментарий