12.08.2013

Սիրուշոն վթարի ՉԻ ենթարկվել

esyes.am  Օրերս սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրառում էր արել, թե իբր երգչուհի Սիրուշոյի հետ դժբախտություն է պատահել. իբր նա ավտովթարի է ենթարկվել:
Այդ գրառումից հետո երգչուհու երկրպագուների շրջանում իրարանցում էր սկսվել, ինչի արդյունքում էլ մեր աշխատանքային հեռախոսահամարը, չնայած հանգստյան օրվան, մեկ վայրկյան չլռեց. բոլորին հետաքրքրում է՝ արդյոք այդ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:
Մեզ հետ զրույցում երգչուհու մենեջեր Արևիկ Ուդումյանը հերքեց այդ տեղեկության իսկությունը՝ ասելով. «Փառք Աստծո, լուրը չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա. Սիրուշոյի հետ ամեն ինչ կարգին է»:



Комментариев нет:

Отправить комментарий