24.08.2013

Ագարակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

Ագարակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ
Ագարակում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերի հատկանիշներով:  Այդ հոդվածով սահմանվում է սպանությունը`շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Մերի Սարգսյանը նշեց, որ կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 23-ին, ժամը  11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը եւ Արթուր Գառնիկի Ասոյանը: Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Ինչպես ավելի վաղ հայտնել էրNEWS.am-ը, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին օգոստոսի 23-ին միջադեպ է տեղի ունեցել, կա սպանված եւ վիրավոր:
Մեր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ագարակի շրջանում՝ Ադրբեջանի Հանրապետության Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ  Հայաստանի սահմանին:

Комментариев нет:

Отправить комментарий