24.08.2013

Գիտնականներ. Մարդիկ շուտով կմոռանան ծերանալու մասին

Գիտնականներ. Մարդիկ շուտով կմոռանան ծերանալու մասին
Կարոլինայի ինստիտուտի եւ Մաքս Փլանքի ծերացման կենսաբանության ինստիտուտիհետազոտողները պարզել են, որ ծերացման գործընթացը պայմանավորված է ոչ միայն վնասակար մուտացիաների ակկումուլացմամբ, այլեւ գեներով, որոնք ժառանգվում են մայրերից, փոխանցում է Post Jagran-ը:
Կրծողների վրա իրականացվող էքսպերիմենտները բացահայտել են նոր միջոցներ, որոնցով կարելի է ներգործել միտոքոնդրիումների վրա եւ սառեցնել ծերացման գործընթացը: Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է ցույց տալ, որ ծերացումը առաջանում է ոչ միայն միտոքոնդրիալ ԴՆԹ-ի վնասվելու, այլեւ մորից ժառանգված ԴՆԹ-ի առանձնահատկությունների հետեւանքով, փոխանցում է MedDaily.ru-ն:

Комментариев нет:

Отправить комментарий