24.08.2013

Մի ամբողջ ընտանիք թունավորվել է փտած կարտոֆիլի գազից

Մի ամբողջ ընտանիք թունավորվել է փտած կարտոֆիլի գազից
Թաթարստանի Լաիշեւո քաղաքում մի ամբողջ ընտանիք թունավորվել է փտած կարտոֆիլի գազից՝ հերթականությամբ նկուղ իջնելով, հաղորդվում է հանրապետության քննչական կոմիտեի կայքում:
Մասնավոր տան ավտոտնակի նկուղում հայտնաբերել են 42-ամյա տղամարդու, նրա 38-ամյա կնոջ, 18-ամյա որդու եւ 63-ամյա զոքանչի մարմինները: Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի երեկոյան:
Նախնական տվյալներով՝ առաջինը նկուղ է իջել ընտանիքի հայրը: Նրան օգնության են շտապել կինն ու որդին, որոնք եւս վատացել են: Տեսնելով, որ հարազատները կենդանության նշաններ ցույց չեն տալիս, տարեց կինը զանգահարել է հարեւաններին, հետո ինքն էլ է իջել նկուղ: Նրանք տեղում մահացել են;
Ընտանիքի մահացած հայրը Կազանի դաշնային համալասարանի պրոֆեսոր Միխաիլ Չելիշեւն էր՝ «Ինտերֆաքսին» հաղորդել են բուհի մամուլի ծառայությունից:

Комментариев нет:

Отправить комментарий