24.08.2013

Համացանցում նոր iPhone 5S -ի լուսանկարն է հայտնվել

Համացանցում նոր iPhone 5S -ի լուսանկարն է հայտնվել
Օգոստոսի 22-ին միանգամից մի քանի կայքերում հայտնվել են iPhone 5S-ի լոսանկարները` շամպայնի գույնի կորպուսով:
Լուսանկարները, որտեղ «ոսկյա» iPhone 5S-ը պատկերված է սեւ եւ սպիտակ iPhone 5-երի հետ, հայտնվել են ճապոնական Weekly Ascii-ի կայքում: Ենթադրյալ iPhone 5S-ի կորպուսի հետնամասում  բացակայում է ավանդական «Designed by Apple in California, Assembled in China» մակագրությունը: Իսկ մնացած առումնորով այն, բացի գույնից, ոչնչով չի տարբերվում  iPhone 5-ից:
Ավելի ուշ նման լուսակարներ է հրապարակել նաեւ Appadvice.com-ը: Կայքում նշվում է, որ լուսանկարներում եղած սարքի կորպուսի ամրացումները մի փոքր տարբերվում են iPhone 5-ից: Բացի դրանից,  մեծացվել է հետնամասի վերեւի հատվածի լուսարձակման խոռոչը, որը հաստատում է  նոր iPhone-ում  կրկնակի լուսարձակման մասին լուրերը, հայտնում է «Ռուֆորմատորը»:
Ըստ լուրերի`  Apple-ը նոր iPhone 5S -ը կներկայացնի սեպտեմբերի 10-ին: Այս սմարթֆոնին զուգահեռ`  Apple-ը  կներկայացնի նաեւ iPhone 5C-ն`  iPhone-ի բյուջետային տարբերակը զարգացող երկրների համար: Այդ iPhone-ը ներկայացվելու է տարբեր գույների պլաստմասե կորպուսներով:

Комментариев нет:

Отправить комментарий