24.08.2013

Իսպանական լողափում հրեշ են գտել

Իսպանական լողափում հրեշ են գտել
Իսպանիայի Վիլյարիկոսե լողափին 4 մ երկարությամբ անհայտ ծովային արարած են հայտնաբերել: Այդ կենդանու հետ մեկտեղ հայտնաբերվել էին նաեւ կոտոշներ, բայց հայտնի չէ` ինչ կենդանու են դրանք պատկանում:
«Հրեշի» հայտնաբերման վայր են կանչվել ծովային կենդանական աշխարհի մասնագետներ, որոնք կենդանու հյուսվածքների նմուշներ են վերցրել:  Միանգամից անհնար է եղել պարզել կենդանու պատկանելությունը որեւէ կենսաբանական տեսակի, գրում է The Daily Mail-ը:
Գիտնականները ենթադրում են, որ «հրեշը» կարող է ծովատառեխների արքան լինել (ծովի խորքային ջրերում ապրող ձուկ, որը կարող է ունենալ 5  երկարություն) կամ շնաձկան մնացորդներ, հայտնում է  lenta.ru-ն:
Առաջիկայում տարօրինակ արարածը կթաղվի` վարակի հնարավոր տարածումը կանխելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий