
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 38-ամյա Արթուր Եգորյանի մոր ծննդյան արարողության ժամանակ հնչած բարձր երաժշտության պատճառով լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վիճաբանությունը կանխողներից մեկին կյանքին վտանգ սպառնացող հարված է հասցվել: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
38-ամյա Արթուր Եգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մոր՝ Դոնարա Ղազարյանի ծննդյան օրվա կապակցությամբ իրենց բնակարանում կայացած խնջույքի ժամանակ բարձր երաժշտություն միացնելու առիթով վիճաբանության մեջ է մտել Դավիթ Խաչատրյանի հետ, որի ընթացքում միմյանց փոխադարձ հարվածներ հասցնելով՝ դուրս են եկել բակ։ Վիճաբանության ձայներից բակ դուրս եկած Դ.Խաչատրանի մայրը, Վ. եւ Ա.Ղազարյանները, Դ.Ղազարյանը, Ա. Եգորյանն առանձնացրել են կռվողներին, որի ընթացքում Ա.Եգորյանը Դ.Խաչատրյանին հարվածելու համար ձեռքերն անփութորեն թափահարելու արդյունքում ձախ ձեռքի արմունկով հարվածել է վիճաբանությունը կանխելու նպատակով իրենց մոտեցող Հայկազ Խաչատրյանի ձախ քունքի շրջանին, որից Հ.Խաչատրյանը գլխի ծոծրակային շրջանով վայր է ընկել, գլուխը հարվածելով եզրաքարին, ինչի հետեւանքով նրա առողջությանը անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Քրեկան գործ է հարուցվել 120 հոդվածի 1-ին մասով` անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 200-պատիկի չափով, կամ կալանքով` 1-2 ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռնալը: Դատական նիստը նշանակվել է օգոստոսի 23-ին:
Комментариев нет:
Отправить комментарий