23.08.2013

19-ամյա զինծառայողը ինքն իրեն վնասել է ծառայությունից խուսափելու համար

19-ամյա զինծառայողը ինքն իրեն վնասել է ծառայությունից խուսափելու համար
ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող  19-ամյա Մայքլ Մարտիրոսյանը ինքն իրեն վնասել է ծառայությունից խուսափելու համար: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 19-ամյա Մայքլ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 51191 զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2013թ. մայիսի 19-ից  ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի Նյարդաբանական բաժանմունքում, 2013թ. հունիսի 9-ին հիվանդասենյակի զուգարանում ծխախոտի ֆիլտրը այրելու եղանակով` կտրող հարմարանք սարքելով, իր աջ նախաբազկի շրջանում կատարել է քերծվածքներ, առողջությանը վնաս պատճառել, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների ժամանակավորապես դադարեցնելուն: Քրեական գործ է հարուցվել 363  հոդվածի 1-ին մասով` զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Սույն հոդվածը պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Դատական քննությունը նշանկվել է սեպտեմբերի 9-ին:

Комментариев нет:

Отправить комментарий