
Գիտնականներն ապացուցել են, որ ավելորդ կիլոգրամները կախված են ծխելու կախվածությունից: Ապացուցվել է, որ այդ վնասակար սովորությունից հրաժարվելու դեպքում տղամարդիկ երեք տարվա ընթացքում հավաքում են 2.8կգ: Նույն ժամանակահատվածում կանայք մեկ կիլոգրամով ավել են քաշ հավաքում: Դրա պատճառները մինչ օրս հայտնի չեն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ճապոնացի գիտնականները երեք ամիսների ընթացքում հետազոտել են 186 նախկին ծխողների: Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են հոգեբանական վիճակը, արյան անալիզների արդյունքները, սիգարետների հանդեպ կախվածության աստիճանը: Գիտնականները համարում են, որ ավելորդ քաշը օրգանիզմի վրա նիկոտինի ազդեցության կողմնաի էֆֆեկտներից է:
Комментариев нет:
Отправить комментарий