
Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Աննա Սերյոժայի Էլոյանը դանկահարել է ամուսնուն:
Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 48-ամյա Աննա Սերյոժայի Էլոյանը մեղադրվում է նրանում, որ 2013թ. մայիսի 25-ի ժամը 00:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սեբաստիա եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկի մոտակայքում, վիճաբանել է իր փաստական ամուսնու` Հովնան Խաչատրյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է վերջինիս ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Գործը ուղարկվել է կողմերին օգոստոսի 20-ին: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:
Комментариев нет:
Отправить комментарий